«Ժամանակին «Բավարիան» հետաքրքրված էր Կլոպով». Հայդել
Սպորտ
«Մայնցի» մարզական տնօրեն Կրիստիան Հայդելը հայտարարել է, որ ժամանակին Յուրգեն Կլոպի ծառայություններով հետաքրքրված են եղել Մյունխենի «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը»:
««Բայերը» ցանկանում էր Կլոպին թիմի գլխավոր մարզիչ նշանակել: Ինքը՝ Յուրգենը, նույնպես կողմ էր լևերկուզենյան ակումբ գնալուն: Իսկ ահա «Բորուսիայի» հետաքրքրվածությունը Կլոպի ծառայություններով գնալով ուժեղանում էր:
Մեզ հետ կապ էին հաստատել նաև «Բավարիայից»: Սկզբում ես ոչինչ չէի ցանկանում ասել Կլոպին: Սակայն մյունխենցիների այն ժամանակվա նախագահ Ուլի Հյոնեսը հարցազրույցներից մեկի ժամանակ ինքն էր պատմել այդ մասին»,- Հայդելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու