«Բորուսիան» հետաքրքրված է 15 -ամյա ֆուտբոլիստի ծառայություններով
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Նորվեգիայի հավաքականի 15 -ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին էդեգորի ծառայություններով:
«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ինձ հետ զրուցել և ինձ իր թիմը ներկայացրել է», -Էդեգորի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Իր հերթին դորտմունդցիների տնօրեն Միխաել Ցորկը նշել է. «Նա Եվրոպայի ամենավառ ծագող ասղերից է: Բնականաբար, այդ խաղացողին ձեռք բերելը մեր ծրագրերի մեջ է մտնում»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ռեկորդակիր է: Նովեգացին դարձավ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ընտրական փուլի խաղին մասնակցել է 15 տարեկան 297 օրականում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու