Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում 

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Օբամային թանկարժեք նվեր է արել

Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է անցյալ տարվա ընթացքում արտասահմանյան երկրների պաշտոնյաներից և առաջնորդներից երկրի նախագահ Բարաք Օբամայի ստացած նվերների ցուցակը, որոնց շարքում թանկարժեքությամբ երրորդ տեղում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի արած նվերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն' նախագահին և մյուս պաշտոնյաներին արված նվերները պետք է հանձնվեն այդ նպատակով ստեղծված հատուկ հիմնադրամին:

Ցուցակում թանկարժեքությամբ առաջին տեղում է Բրունեյի թագաժառանգի նվերը. դա շափյուղայով և ադամանդներով զարդարված լրակազմ է, որի արժեքը կազմում է 71 հազար 468 դոլար: Երկրորդ տեղում Վաշինգտոնում Քաթարի դեսպանի նվիրած' 10 հազար 400 դոլար արժողությամբ արծվի արձանն է:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովի' Օբամային նվիրած կարմիր, սպիտակ և կապույտ նախշերով գորգի արժեքը 6500 դոլար է:

Գործակալությունը հայտնում է, որ 2013 թվականին Էլին Սուլեյմանովը Միշել Օբամային 435 դոլար արժողությամբ կարմիր գլխաշոր է նվիրել, պետքարտուղար Ջոն Քերիին' 760 դոլար արժողությամբ գորգ, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին' 625 դոլար արժողությամբ գորգ: Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը Վաշինգտոնում իր գործընկեր Չակ Հեյգելին 600 դոլար արժողությամբ գինիների հավաքածու է նվիրել: Բացի նվերներից, ադրբեջանցի պաշտոնյաները վճարել են ԱՄՆ-ի բարձրաստիճան չինովնիկների Բաքվից Փարիզ թռիչքների համար:

Ուշագրավ է, որ այդ փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 12-ի երեկոյան «Ադրբեջանի բնության գեղեցկության տոն» անվանմամբ ընթրիքից մի քանի ժամ առաջ,որըկազմակերպել են դեսպան Սուլեյմանովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու' Ադրբեջան-ԱՄՆ դաշինքի ղեկավար Անար Մամեդովի հետ: Ընթրիքը, որին հրավիրվել են ԱՄՆ պետքարտուղարության, Կոնգրեսի, դիվանագիտական կորպուսի և վերլուծական կենտրոնների տասնյակ ներկայացուցիչներ, պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում'Andrew W.Mellon-ում: Foreign Policy հանդեսի տվյալներով' այդ ընթրիքի համար Ա. Մամեդովը վճարել է նվազագույնը 2 մլն դոլար: Բացի այդ, Ա. Մամեդովը 2013 թվականին ԱՄՆ-ի պաշտոնական անձանց հետ շփումներ ստեղծելու համար Fabiani & Co. լոբբիստական խմբին է վճարել 5 մլն դոլար:

Փաստաթղթում նշվում է, որ անցյալ տարի Տանզանիայի նախագահը զեբրի կաշվով զարդարված 4 հազար դոլար արժողությամբ արձան է նվիրել Օբամային, Սինգապուրի վարչապետը' 4 հազար դոլար արժողությամբ բազկաթոռ, Իսրայելի վարչապետը' 2700 դոլար արժողությամբ Երուսաղեմից վերցված քարի վրա փորագրված ԱՄՆ-ի և Իսրայելի անկախության հռչակագրերը, Ռուսաստանի նախագահը' 1500 դոլար արժողությամբ սուրճի սպասք և թեյի բաժակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց Ֆրանսիային
Ամենադիտված