Հայաստանի հավաքականն արդեն Պորտուգալիայում է
Սպորտ
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Պորտուգալիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն «Կուինտո դո Լագո» հյուրանոցում: Նոյեմբերի 12-ին և 13-ին մեր հավաքականը կանցկացնի մեկական մարզում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպայի 2016թ. առաջնության Պորտուգալիա-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու