Մենք էլ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ. Բերեզովսկին՝ Պորտուգալիայի դեմ խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարրձել է Պորտուգալիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը և նշել.
«Պորտուգալիայի հավաքականը միշտ էլ ուժեղ կազմ է ունեցել: Իզուր չէ, որ նրանց անվանում են եվրոպական բրազիլացիներ: Երկու հավաքականների համար էլ բարդ խաղ է լինելու: Մեզ կդիմակայի բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեցող թիմ, սակայն մենք նույնպես կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ»,- Բերեզովսկիի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու