«Իսլամական պետության» պատվիրակությունը հանդիպել է Պակիստանի թալիբներին
Աշխարհ
«Իսլամական պետության» արմատականների պատվիրակությունը Պակիստանում հանդիպել է «Ջունդուլլախ» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Պակիստանի խմբավորման մամուլի քարտուղարին:
Հանդիպումը տեղի է ունեցել այս շաբաթ` Բելուջիստան նահանգում:
«Ջունդուլլախի» ներկայացուցչի տվյալներով՝ ԻՊ-ի պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ խմբավորման գործունեությանը, ինչպես նաև միավորել Պակիստանի տարբեր ահաբեկչական խմբավորումները:
«Ջունդուլլախը» Պակիստանի թալիբների «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման մասնաճյուղն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու