«Ժողովուրդ». ՀՀԿ-ն կքննարկի ընդդիմության առաջարկած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը
Հայկական Մամուլ
Այսօր ԱԺ քառօրյայի վերջին օրն է: Նախատեսված է, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այսօր կավարտվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների պնդմամբ՝ եկող երկուշաբթի արտահերթ նստաշրջան է լինելու: Գրում է «Ժողովուրդ»-ը:
ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ողջ շաբաթ ԱԺ նիստեր լինեն, քանի որ Կառավարությունը բազմաթիվ նախագծեր է ուղարկել և դեռ ուղարկելու է խորհրդարան, որոնք պետք է քննարկվեն մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները համաձայնել են քննարկել նաև ընդդիմության առաջարկած կառավարման ճգնաժամի վերաբերյալ նախագիծը, և մինչ ԵՏՄ պայմանագրի քննարկմանն անցնելը հնարավոր է՝ ընդդիմության նախագիծը քննարկեն։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու