2015թ. փորձագետները կիբերսպառնալիքներ են կանխատեսում
Աշխարհ
Trend Micro Incorporated ընկերությունը 2015թ.-ի տեղեկատվական անվտանգության կանխատեսումների վերաբերյալ տարեկան զեկույց է ներկայացրել: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:
Ընկերության փորձագետները կիբերսպառնալիքների ոլորտում 7 հիմնական ուղղություն են առանձնացրել:
Ավելի ու ավելի շատ կիբերհանցագործներ կօգտագործեն ընդհատակյա կայքերը, փակ ֆորումները և բորսաները՝ հանցավոր բնույթի համակարգչային ապահովման ծրագրեր փոխանակելու և վաճառելու համար:
Սարքավորումների վարակման գործում մեծ դեր կխաղան բջջային խոցելի հավելվածները: Տարածում կգտնեն նոր վիրուսներ' ուղղված Android համակարգին:
Բջջային վճարումների նոր մեթոդները կբերեն նոր սպառնալիքների ի հայտ գալուն:
Զանգվածային հարձակումներ կիրականացվեն օգտատերերի տվյալների մշակման կենտրոնների վրա:
Ի հատ կգան նոր, ավելի վտանգավոր սպառնալիքներ՝ առցանց բանկային և այլ ֆինանսական ծառայությունների համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու