Լավրովը և Քերին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի բանակցությունների ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում լրագրողների համար կայացած բրիֆինգի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին:
Լավրովը և Քերին խոսել են, մասնավորապես, «Իրանի և «հինգ գումարած մեկ» խմբի» բանակցությունների, ինչպես նաև Ուկրաինայի և այնտեղ լարվածության սաստկանալու կապակցությամբ պահպանվող անհանգստության մասին: Բացի այդ, ռուս և ամերիկացի դիվանագետները կարևորել են Մինսկի արձանագրության դրույթների կատարումը: Պսակիի խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի հաստատակամորեն առաջադրել այդ հարցերը և մյուս գործընկերների հետ քննարկել իր անհանգստությունը» Ուկրաինայում իրադարձությունների զարգացման կապակցությամբ:
«Մենք դաշնակիցների և գործընկերների հետ պատրաստ կլինեինք ընդլայնել և խորացնել գոյություն ունեցող պատժամիջոցները»,- հայտարարել է նա: Ընդսմին Պսակին խոստովանել է, որ առայժմ չի կարող որևէ բան հայտարարել Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժիչ միջոցառումների մասին: «Մենք կշարունակենք համակարգել գործողությունները և քննարկել հենց այդ հարցերը»,- հավելել է Պսակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու