Ինքս կհեռանամ հավաքականից, չեմ ցանկանում, որ ինձ խնդրեն դա անել. Ռամոս
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ անձամբ կլքի հավաքականը, երբ զգա, որ չի կարողանում մրցակցել մյուս ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլիստը խոստովանել է՝ չի ցանկանում, որ իրեն ինչ-որ մեկը խնդրի հեռանալ հավաքականից:
«Խաղացողների նոր սերնդին հեշտ չէ լինի մրցակցել մեզ հետ: Չգիտեմ՝ ինչպես կդիմավորեմ այն օրը, երբ ստիպված պետք է լինեմ հեռանալ հավաքականից: Ինքս կհեռանամ, չեմ ցանկանում, որ ինձ խնդրեն դա անել: Հիանալի հասկանում եմ, որ մի օր կգա պահը, երբ այլ ֆուտբոլիստներ այս կամ այն պատճառով կգերազանցեն ինձ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու