NASA-ն կարևորել է գիսաստղի վրա Philae մոդուլի վայրէջքը
Աշխարհ
Philae մոդուլի վայրէջքը Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի վրա ճեղքում կապահովի Արեգակնային համակարգի հետազոտման բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է նախկին աստղանավորդ, NASA-ի գիտական առաքելությունների վարչության ղեկավարի առաջին օգնական Ջոն Գրանսֆիլդը:
Միացյալ Նահանգների գերատեսչության մասնագետները հուսով են դրա միջոցով տվյալներ ստանալ մոլորակի միջուկի վերաբերյալ, ինչպես նաև պլանավորում են փորձել հայտնաբերելու ջրի նշաններ:
NASA-ի ներկայացուցիչը համոզված է, որ գիսաստղի վրա ստացված տեղեկությունները գանձ կդառնան ամբողջ մարդկության համար: «Մեր Արեգակնային համակարգում փոքր մարմիններն, ինչպիսիք են գիսաստղերը և աստղակերպերը, մեզ կօգնեն հասկանալու, թե ինչպես է այն գոյացել, և շարունակելու հետազոտություններն ապագայում»,- եզրափակել է նա:
Նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 19:35-ին Philae հետազոտական մոդուլն իջել է Rosetta եվրոպական զոնդից և վայրէջք կատարել 67Ռ/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի վրա: Իջեցման գործողությունը կատարվել է Երկրից ավելի քան 500 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Philae-ն դարձել է տիեզերական տարածության ուսումնասիրման պատմության մեջ առաջին հետազոտական ապարատը, որը հասել է գիսաստղի մակերևույթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու