Մեդվեդևի հետ լիարժեք զրույց չստացվեց. Օբամա
Աշխարհ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ չի հաջողվել լիարժեք զրույց ունենալ Մյանմայի մայրաքաղաքում անցկացվող Արևելաասիական գագաթաժողովի ավարտից հետո, քանի որ գագաթաժողովի ձևաչափը դա չի նախատեսում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ոչ մի լիարժեք զրույց նման միջոցառման ընթացքում, ինչպես գագաթաժողովն է, բնականաբար, չի եղել»,- ասել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Օբաման վերջերս հնարավորություն է ունեցել կարճ զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում։
«Իհարկե, որոշ հարցեր մենք քննարկում ենք, սակայն, հավանաբար, դա այն ձևաչափը չէ, որի արդյունքում կարելի է հաղթահարել բոլոր խնդիրները»,- նշել է վարչապետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու