Աֆղանստանի արևելքում «Թալիբան» շարժոււմը արգելել է դպրոց հաճախել
Աշխարհ
Աֆղանստանի արևելքի Նանագարհար նահանգում «Թալիբան» շարժումն արգելել է դպրոց հաճախել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ահաբեկիչները պահանջել են շրջանում փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները, և տեղի իշխանությունները ստիպված են եղել հայտարարել, որ պարապմունքները 26 ուսումնական հաստատություններում դադարեցվում են: Այս կերպ ավելի քան քսան հազար աշակերտ չպլանավորված «արձակուրդում» է հայտնվել:
«Թալիբները սպառնում են ինչպես գործող հաստատությունների վրա հարձակումներով, այնպես էլ սովորողների նկատմամբ անձնական հաշվեհարդարով»,-հայտարարել է նահանգի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու