Մեդվեդևը չի բացառում, որ ԵՏՄ-ն կարող է ազատ առևտրի գոտի ստեղծել ԱԽՏ-ի երկրների հետ
Աշխարհ
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է ազատ առևտրի գոտի ստեղծել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք (ԵՏՄ) անհատական կարգով ենք բանակցություններ վարում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, դրան առավել մոտեցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը»,-լրագրողներին ասել է նախարարների կաբինետի ղեկավարը: Նա ճշտել է, որ «Վիետնամի հետ գրեթե ամեն ինչ համաձայնեցված է, սկզբունքորեն մենք գրեթե ամեն ինչի շուրջ պայմանավորվել ենք»:
Մեդվեդևը նշել է. «Եթե այդ փորձը հաջող ստացվի, Վիետնամը մուտք գործի Եվրասիական տնտեսական միության միավորված շուկա, ապա մենք կկարողանանք դա օգտագործել նաև ԱՍԵԱՆ-ի մյուս երկրների նկատմամբ»: «Իսկ նրանք այդ մասին խնդրում են»,-ընդգծել է Մեդվեդևը:
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ սկզբում «հարկավոր է անցնել առաջին փուլը, իսկ եթե ստացվի, հետագայում գուցե ձևավորվեն ավելի համալիր միավորումներ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու