Մինչ երեկո ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ
Հայաստան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ ավելորդ ենթադրություններ պետք չեն: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Վերջինս, հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանելուց, նշեց միայն, որ մինչ երեկո ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Հայկական կողմն ունի երեք զոհ՝ ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ուղղաթիռի անձնակազմի անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից