Մխիթարյանի և Մովսիսյանի դերը շատ մեծ է. Բերեզովսկին՝ Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրո-2016 ընտրական փուլում Պորտուգալիայի դեմ խաղից առաջ նշել է
«Բարդ խաղ է լինելու: Պետք է կարողանանք հաղթահարել մեկնարկային ճնշումը: Հանդիսականը նրանց առաջ կմղի, և մենք պետք է դրան պատրաստ լինենք: Նախորդ խաղում առանց առաջատարների ցույց տվեցինք, որ կարող ենք գոլ խփել և չպարտվել: Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի դերը, սակայն, շատ մեծ է: Մեր խումբն այնպիսին է, որտեղ յուրաքանչյուրը կարող է միավոր վաստակել: Հավատում եմ հավաքականի հաջողությանը: Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը կշարունակենք մինչև վերջին տուրը»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու