Ադրբեջանն օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ է սկսել
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովի ղեկավարությամբ օդուժի և հակաօդային պաշտպանության ուժերի, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ու Սահմանային ծառայության մասնակցությամբ այդ երկրում սկսվել են ռազմածովային ուժերի ամբողջ անձնակազմի օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զինավարժանքներում մասնակցում է անձնակազմի 5 հազարից ավելի զինծառայող, մինչև 40 մարտական նավեր և կատերներ, 58 հրետանային և հրթիռային սարքավորումներ, օդուժի 20 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության 50 միջոցներ, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր:
Զինավարժանքները կանցնեն երեք փուլով: Վարժանքների ակտիվ փուլում մարտական կրակոցներ կարվեն սպառազինության բոլոր տեսակներից: Վարժանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 17-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու