ԱՊՀ գործադիր կոմիտեից հետ է կանչվել Ուկրաինայի ներկայացուցիչը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հետ է կանչել Ուկրաինայի ներկայացուցչին Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեից: Այս մասին հայտնել է Ռիա Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի համապատասխան հրամանին:
Նախկինում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ պաշտոնական բողոք չի ներկայացվել ԱՊՀ գործադիր կոմիտեից Ուկրաինայի դուրս գալու վերաբերյալ:
2014թ.-ի փետրվարին, նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո, Կիևը հայտարարել է, որ հրաժարվում է ԱՊՀ-ում նախագահությունից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու