ԱՄՆ-ի նախագահը երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 12-ին նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում ծանուցել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն նորմալացել»,-նշվում է պետության ղեկավարի նամակում: Այդ կապակցությամբ Օբաման որոշել է ուժի մեջ թողնել 1979 թվականի հրամանագիրը, ըստ որի՝ Իրանի հետ հարաբերություններում հայտարարվում է «արտակարգ դրություն» և նրա դեմ սահմանվում են պատժամիջոցներ:
Նախագահի հրամանագիրը հրատարակվել է 1979 թվականին Թեհրանում ամերիկացիների պատանդառումից հետո: Այդ ժամանակվանից Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կանոնավոր կերպով երկարաձգվում են: Ինչպես Թեհրանից հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԻՌՆԱ գործակալությունը նշել է, որ Օբամայի որոշումն ընդունվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ շարունակվող ակտիվ բանակցությունների ֆոնի վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու