«Իսլամական պետության» անդամները վարում են Բուլղարիայում առևանգված ավտոմեքենաները
Աշխարհ
Բուլղարիայում առևանգված թանկ ավտոմեքենաները պարբերաբար ուղարկվում են «Իսլամական պետություն»` ծայրահեղական խմբավորման անդամներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ստանդարտ» թերթի հրապարակած տվյալներին:
Յուրաքանչյուր ամիս «լյուքս» դասի 4-ից 8 ավտոմեքենա Բուլղարիայից դուրս է հանվում և Թուրքիայով տեղափոխվում Մերձավոր Արևելք:
Ըստ փորձագետների՝ միայն Սոֆիայում գործում է ավտոմեքենա առևանգողների մի քանի խումբ, որոնք պայմանավորվածություն ունեն ավտոմեքենաների մշտական մատակարարման մասին: Առավել հաճախ մեքենաներն ուղարկում են Սիրիա, Իրաք և Լիբանան, քանի որ այդ պետությունների հետ Բուլղարիան չունի իրավական և ոստիկանական համագործակցության մասին համաձայնություններ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու