Նոյեմբերի լույս 17-ի գիշերը կարելի է տեսնել ամենապայծառ աստղաթափերից մեկը
Այլ
Նոյեմբերի 17-ի լուսաբացից առաջ գիշերային երկնքում կարելի կլինի տեսնել Լեոնիդների ասուպային հոսքը, որն ամենապայծառ և հզոր հոսքերից մեկն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով StarDate ինտերնետ-հանդեսին:
Չնայած այն բանին, որ Լուսնի լույսը կփակի ասուպային հոսքի մի մասը, StarDate-ը նշում է, որ դիտողները կարող են «ընկնող աստղեր» տեսնել յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ, եթե երկնքին նայեն Առյուծի համաստեղության հատվածում:
Լեոնիդների հոսքը կարող է այնքան ինտենսիվ լինել, որ պարբերաբար ստանում է երկնաքարային փոթորկի կարգավիճակ, որի ընթացքում ասուպների հոսքի խտությունը կարող է հասնել ժամում շուրջ հազար օբյեկտի: Միևնույն ժամանակ StarDate-ը նշում է, որ 2014 թվականին ասուպային հոսքը համեմատաբար թույլ կլինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու