Հայաստանի հոկեյի պատանիների հավաքականը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայաստանի հոկեյի պատանիների հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի. տեղեկացնում է msy.am-ը:
3-րդ տեղի համար պայքարում մեր հավաքականը մրցել և փայլուն հաղթանակ է տոնել Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հավաքականի նկատմամբ:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել մեր հավաքականի դարպասապահ Լևոն Ստեփանյանը:
Նշենք, որ մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի հավաքականը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու