«ՀԺ». Արմեն Երիցյանը վստահ չէ, թե կնշանակվի միացյալ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի աղբյուրները պնդում են, որ Արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը վստահ չէ, թե կնշանակվի միացյալ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար, կամ էլ նշանակվելուց հետո երկար կմնա այդ պաշտոնում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այս նախարարության կառուցվածքի մեջ է մտնելու նաև ոստիկանության մի հսկայական մասը, և Երիցյանը կասկածներ ունի, որ նման զարգացման դեպքում նախարար է դառնալու ոստիկանության գործող պետ Վլադիմիր Գասպարյանը:
Թերթի տեղեկություններով, սակայն, գոնե մոտ ապագայում ոստիկանության կառուցվածքի և կարգավիճակի հետ էական փոփոխություններ տեղի չեն ունենալու: Նման բան կարող է տեղի ունենալ 2015-ի երկրորդ կեսին:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից