Մարտունի-Սևան ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի մեքենա է շրջվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 13-ին' ժամը 21.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին՝ Հորատուս գյուղի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Օ. Ա.) 03 ՕՍ 823 պետհամարանիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է ճանապարհի բանուկ հատվածում. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու