Ճապոնիայում հարկադրաբար արյուն կվերցնեն Էբոլայով վարակվելու մեջ կասկածվող մարդկանցից
Աշխարհ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը նոյեմբերի 14-ին ընդունել է օրենք, որը թույլ է տալիս անալիզի համար հարկադրաբար արյուն վերցնել Էբոլա տենդի վիրուսով վարակվելու մեջ կասկածվող մարդկանցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Օրենքը հարկադրական միջոցներ է նախատեսում այն անձանց նկատմամբ, որոնք կարող են վարակված լինել այնպիսի վտանգավոր հիվանդություններով, ինչպիսքի են՝ Էբոլա տենդը, ժանտախտը, տուբերկուլյոզը, թռչնագրիպը, բայց հրաժարվում են կամավոր արյան անալիզ հանձնել: Մի շարք դեպքերում օրենքը նախատեսում է նաև հարկադրական հոսպիտալացում: Օրենքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ին:
Հոկտեմբերի վերջից ի վեր Ճապոնիայում Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հոսպիտալացման երեք դեպք է եղել, սակայն վիրուսի առկայությունը չի հաստատվել, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու