ԻՊ-ն բունմար ցեղախմբի 16 անդամների մահապատժի է ենթարկել
Աշխարհ
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող Հուդ Սարսար շրջանում մահապատժի է ենթարկել բունմար ցեղախմբի 16 անդամների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից երկուսը երեխաներ են: Այս մասին հայտարարել է բունմար ցեղախմբի շեյխերից Նաիմ ալ Քաուդը՝ ավելացնելով, որ ԻՊ-ն մարդկանց դիակները նետել է շրջանի ճանապարհներից մեկի վրա:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն բունմար ցեղախմբի ավելի քան 500 անդամների մահապատժի է ենթարկել, հարյուրավոր երիտասարդների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ նոյեմբերի 13-ին ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակում Բայջիում սպանվել է ԻՊ-ի ֆինանսական պատասխանատու Աբու Սֆիյանը:
Իրաքի Անբար և Քերբալա մարզերի միջև ընկած հատվածում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսվել ԻՊ-ի դեմ: Ահաբեկիչները հավաքվել են այդ շրջանում Անբարի և Ջարֆ աս Սախրի շրջաններից փախուստի դիմելուց հետո: Ռազմական գործողություններին մասնակցում են իրաքյան բանակը, տարբեր ցեղախմբեր, ոստիկանությունը, օդային ուժերը: «Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպությունն աշխարհում, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում՝ փորձելով ստեղծել այսպես կոչված Իսլամական խալիֆաթ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու