G20 գագաթնաժողովին ակնկալվում է Պուտինի հանդիպումը Մերկելի հետ
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայում անցկացվող G20 գագաթնաժողովում երկկողմ հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Ռուսաստանի նախագահը չի համաձայնել այն մտքին, որ իր հարաբերությունները Գերմանիայի կառավարության ղեկավարի հետ վերջերս սրվել են:
«Մենք առաջնորդվում են շահերով, այլ ոչ թե անձնական համակրանքով կամ հակակրանքով»,- ասել է Պուտինը:
Ըստ նրա՝ նույն սկզբունքով է առաջնորդվում նաև Անգելա Մերկելը:
G20 գագաթնաժողովը տեղի կունենա Բրիսբենում, նոյեմբերի 15-16-ը: Գագաթնաժողովում նախատեսվում է կարևոր քաղաքական և տնտեսական հարցերի քննարկում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու