Վրաստանի նախագահը կոչ է արել համախմբվել
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում և դիմել պատգամավորներին։ Նա կոչ է արել բոլորին միավորվել տարածքային ամբողջականության վերականգման և պահպանման համար պայքարում: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:
«Մենք բոլորս պետք է համախմբվենք Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և պահպանման համար պայքարում», - ասել է նա:
Նրա խոսքերով՝ այս խնդրի լուծման համար Վրաստանի նախագահի վարչակազմը կրկնապատկել է իր ջանքերը նաև միջազգային ասպարեզում:
«Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ բոլոր ձևաչափերի բանակցությունների շրջանակում մենք ստացել ենք ամուր աջակցություն, ինչն արտահայտվել է ինչպես Ճապոնիայի կառավարության հետ համատեղ ստորագրված հայտարարությունում, այնպես էլ միջազգային համաժողովների օրակարգում Վրաստանի թեմայի ակտիվացմամբ: Մենք պետք է համախմբվենք Աբխազիայի և Ցխինվալի շրջանների տարածքների անեքսիան կանխելու համար։ Այդ վտանգը չպետք է բաժանի վրաց հասարակությանը, այն պետք է միավորի մեզ, քանի որ Ռուսաստանի գործողություններին պատասխանը և միակ ելքը եվրաինտեգրումն է»,- ասել է Մարգվելաշվիլին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու