Բեռլինը ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաուրախ քաղաքը
Աշխարհ
Բեռլինը ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաուրախ քաղաքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:
Հետազոտությունն անցկացրել է GetYourGuide տուրիստական ընկերությունը ավիատոմսերի վաճառքի GoEuro ընկերության հետ համագործակցությամբ: Նրանց կողմից վերլուծվել է 17 կայք, ներառյալ TripAdvisor-ը և Yelp-ը: 1800-ից ավելի քաղաքներ գնահատվել են ռեստորանների, բարերի և տեսարժան վայրերի որակով:
Բեռլինը, հրատարակության տվյալներով, մյուս քաղաքների թվում առանձնացել է իր էժան գարեջրով, ինչպես նաև նրանով, որ քաղաքի բարերում պատվերները երբեք չեն դադարում:
Զբոսաշրջիկների համար ուրախության ցուցանիշով երկրորդ տեղում Լոնդոնն է՝ իր գիշերային ակումբներով ու լավագույն համերգներով: Երրորդում Փարիզն է:
25 քաղաքների թվում Մոսկվան զբաղեցրել է 14-րդ տեղը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու