ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ) Դոլարն ու եվրոն էժանացել են Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 

Հայաստանի հաջողված ինտեգրացիոն գործընթացներն ու Արցախի թափ առնող ճանաչումը` ամփոփ

Քաղաքական

Անցնող տարին Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում հագեցած իրադարձությունների, երկկողմ փոխայցերի, հայտարարությունների ու նոր համագործակցության մասին պայմանագրերի ստորագրման ժամանակահատված է: «Արմենպրես»-ն առանձնացրել է Արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալից իրադարձություններից կարևորագույնները:

Ինտեգրացիոն զարգացումներ

Հայաստանի ինտեգրացիոն նոր ուղին հաջողությամբ է պսակվել: Հայաստանն, այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ է, միաժամանակ, համագործակցությունն ու երկխոսությունը Եվրամիության հետ չի ավարտվել: Հանդիպումների ու քննարկումների կարևոր շեշտադրումներ կարվեն հաջորդ տարի մայիսին' Ռիգայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերների գագաթնաժողովի ժամանակ: Մինչ այդ, թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմը հստակեցնում են օրակարգը, համաձայնագրերը, պայմաններն ու սկզբունքները: Եվրամիության հետ քննարկումները կարճատև դադարից հետո նոր թափ առան, իսկ Եվրասիական տնտեսական միության շրջանակում հաջորդ տարվանից Հայաստանը կհամարվի լիիրավ անդամ. Հայաստանի անդամակցության պայմանագիրն ստորագրվեց հոկտեմբերի 10-ին, անցավ նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ազգային վավերացման ընթացակարգերը, դեկտեմբերի 23-ին ազդարարվեց Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտը ու հնչեց նոր ինտեգրացիոն կառույցի ամբողջական կազմավորման պատմական հայտարարությունը: Սրանով կավարտվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փուլը, որի մեկնարկը տրվել էր 2013թ. սեպտեմբերին Մոսկվայում:

Հայոց ցեղասպանություն ճանաչում, հայ-թուրքական հարաբերություններ

Տարին կարելի է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստության ժամանակահատված: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկի առնչությամբ հայտարարություններն ու գործողությունները շատ էին:

Հաջորդ տարի ի թիվս բազմաթիվ երկրների առաջնորդների Հայաստանում սպասում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ֆրանսիայի նախագահը երեք անգամ պաշտոնապես հայտարարել է' ապրիլի 24-ին լինելու է Երևանում, հայերի հետ բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' հայտարարելով, որ ի թիվս այլ երկրների առաջնորդների Թուրքիայի նախագահին հրավիրում է Երևան 2015թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Խիզախ և նախաձեռնողական քայլ». Հայաստանում հավատարմագրված դեսպանները, Հայաստանի և սփյուռքի բոլոր կառույցների ղեկավարները հենց այսպես անվանեցին Հայաստանի այս նախաձեռնությունը:

Հայտարարությունից ամիսներ անց, երբ Էրդողանն արդեն ընտրվել էր Թուրքիայի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երդմնակալության արարողության ժամանակ անձամբ հրավիրատոմսը փոխանցեց նորընտիր նախագահին: Սա հերթական անգամ հաստատեց' Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանն ու կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը: Թուրքական կողմից որևէ արձագանք կատարվածի առնչությամբ չհրապարակվեց:

Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչեր այս տարի հնչեցին նաև Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Հունաստանի խորհրդարանը վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը' այս կերպ դառնալով Եվրոպայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող երրորդ երկիրը: Բոլիվիայի խորհրդարանն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը' միաժամանակ կոչ անելով Թուրքիային առերեսվել պատմությանը:

Հայ-թուրքական «կիսամեռ» արձանագրությունների առնչությամբ այս տարի լրջագույն հայտարարություն կատարեց երկրի ղեկավարը: Արձանագրությունների վախճանի վերջին ակորդը նախագահը դրեց սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները' հավելելով, որ Հայաստանը կարող է քննարկել հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու հարցը:

Հայաստանի բարեկամները' Լատինական Ամերիկայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անհրաժեշտ է էլ ավելի լավացնել հարաբերությունները բարեկամների հետ: Հենց այս տրամաբանության մեջ հնչեցին գնահատականներ նախագահ Սարգսյանի' Լատինական Ամերիկա այցի ժամանակ: Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի. պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ, երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նվիրված միջոցառումներ: Հենց այս օրակարգով նախագահը շուրջ մեկ շաբաթ Լատինական Ամերիկայում էր:

Բուենոս Այրեսում նախագահը մասնակցեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Տարեվերջին պարզ դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի նաև Ուրուգվայում:

Լեռնային Ղարաբաղ. փխրուն խաղաղություն ու բանակցային զրո առաջընթաց

Քաղաքագետներն ու փորձագետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունները կարևորում են փխրուն խաղաղության պահպանման տրամաբանությունից: Այս տարի հայ-ադրբեջանական սահմանին տարածվող խաղաղությունն անգամ փխրուն անվանել հնարավոր չէ:

Սահմանային լարվածության մեծացում, երկկողմ զոհեր, դիվերսիաներ, հայկական ուղղաթիռի ոչնչացում: Կատարվածը դժվարությամբ է տեղավորվում է խնդրի խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների տրամաբանության մեջ: Ադրբեջանին սահմանային լարվածությունը հանդարտեցնելու և խաղաղ բանակցությունների ձևաչափը վերականգնելու տասնյակ կոչերից հետո միայն օգոստոսին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Սա երկու նախագահների այս տարվա առաջին հանդիպումն էր. նախորդը 2013թ. նոյեմբերին էր Վիեննայում: Երկկողմ և եռակողմ զրույցներից հետո նախագահները վերահաստատեցին' ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով' հավատարիմ ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքներին:

Տարվա ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ տեղի ունեցավ ևս երկու հանդիպում' Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

Այս հանդիպումներից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնում, որ կողմերն ավելի կմոտենան Խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը մեկ բան էր ասում, Բաքվում' մեկ այլ: Նոյեմբերին Փարիզում կայացած նախագահների հանդիպումից օրեր անց ադրբեջանական օդուժը ոչնչացրեց հայկական ուղղաթիռը, որը, նախապես տարածած հայտարարության համաձայն, ուսումնավարժական թռիչքներ էր իրականացնում: Շուրջ 10 օրվա բանակցություններից, պահանջներից, միջազգային կազմակերպությունների հայտարարություններից հետո Ադրբեջանը մնաց անդրդվելի, և հայկական զինված ուժերը հատուկ օպերացիայի շնորհիվ կարողացան խոցված ուղղաթիռի որոշ մասունքներ և զոհված օդաչուների դիակները ետ բերել:

Արցախը միջազգային ճանաչում է ստանում

Արցախցիները մի խոսք ունեն' «նա, ով մեկ անգամ այցելում է Արցախ, այլևս չի կարող չայցելել»: Սեփական փորձից պետք է խոստովանել, որ այդ խոսքերում ճշմարտության հատիկ կա: Այդ խոսքերի իսկությունն այս տարի փաստեց աշխարհահռչակ օպերային երգչունի Մոնսերատ Կաբալիեն' երկրորդ անգամ այցելելով Արցախ և Ստեփանակերտում համերգ տալով: Տարվա ընթացքում Կաբալյեի և այլ նշանավոր մտավորականների այցը Արցախ փաստեց' մշակութային ոլորտում Արցախը ստացել է ճանաչում: Քաղաքական առումով նույնպես այս տարի Արցախը ճանաչման առնչությամբ պակաս հաջողություններ չգրան ցեց: Տարեսկզբին պարզ դարձավ, որ Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչում է Արցախի անկախությունը: Այնուհետև Արցախի անկախությունը ճանաչեցին Բասկերը: Ստեփանակերտից հավաստիացնում են, որ Արցախի ճանաչումն ընթանում է փուլ առ փուլ, և շուտով երկիրը կսկսի բանակցություններ ու դիվանագիտական լուրջ աշխատանք նաև պետությունների և միջազգային կազմակերպությունների ճանաչումն ստանալու համար:

Տարվա ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց նաև տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառովՍլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունըԿարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար․ Միշուստին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (տեսանյութ)Կիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 30 երկաթուղային վագոնԴոլարն ու եվրոն էժանացել են Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում
Ամենադիտված