Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում 

«Հրաշալի քառյակից» մինչև անօրակարգ եռյակ. ներքաղաքական կյանքի ուշագրավ իրադարձություններն՝ ամփոփ

Քաղաքական

Անցնող տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքը հարուստ էր բուռն և անսպասելի իրադարձություններով, հետաքրքիր զարգացումներով: «Արմենպրես»-ն ամփոփել է 2014թ. Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները:

«Հրաշալի քառյակ» կամ անսպասելի միավորում

Հայաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրադարձություն էր խորհրդարանական ոչ իշխանական ուժերի միավորումը և համատեղ նախաձեռնություններով հանդես գալը: Ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, միասնական հանդես եկան դեռ 2013թ. դեկտեմբերին, երբ Ազգային ժողովը քննարկում էր հայ-ռուսական գազային համաձայնագիրը վավերացնելու հարցը, որի քվեարկության ժամանակ 4 ուժերը միասնական բոյկոտեցին քվեարկությունը և դուրս եկան դահլիճից: Այնուհետև ոչ իշխանական ուժերը միասնականություն դրսևորեցին «Կուտակային կենսաթոշակների մասի ն» ՀՀ օրենքի դեմ պայքարում՝ միանալով օրենքից դժգոհող քաղաքացիներին: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը ևս մեկ անգամ միասնականություն դրսևորեցին և մասնակցեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ պայքարով «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, որից հետո 36 պատգամավորի ստորագրություններով օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հայցով դիմեցին Սահմանադրական դատարան: Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ վճիռը, որում օրենքի մի շարք կարևոր դրույթներ՝ այդ թվում նաև կուտակային բաղադրիչը, ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող: Սահմանադրական դատարանը մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց կառավարությանը՝ նոր նախագիծ ներկայացնելու 7 բացերը շտկելու համար:

Ոչ իշխանական ուժերն այսքանով չսահմանափակվեցին և շարունակեցին համագործակցել տարբեր հարցերում: Փետրվարին և մարտին նրանք խորհրդարանում հանդես եկան ևս մի շարք համատեղ նախաձեռնություններով, ինչի արդյունքում նրանց համագործակցությունն ավելի խորացավ: Իր հարցազրույցներից մեկում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը բարձր գնահատեց 4 ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցությունը և նրանց տվեց «հրաշալի քառյակ» անվանումը: 4 քաղաքական ուժերի համագործակցության մասին դրական էին արտահայտվում նաև իշխող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր նշում էին, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է, երբ ոչ իշխանական 4 քաղաքական ուժեր կարողանում են համագործակցել և հանդես գալ միասնական օրակարգով: Նրանք նշում էին, որ որքան ուժեղ լինի ընդդիմությունը, այնքան իշխանություններն ավելի զգոն կլինեն և ավելի լավ կաշխատեն: Փետրվարի կեսերից քառյակի ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում և հարցազրույցներում սկսեցին խոսել կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել ապրիլի 28-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստի ընթացքում օրակարգ մտցնել կառավարության հրաժարականը պահանջելու հարցը: Սակայն քառյակը չհասցրեց կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնել: Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստում հաստատվեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Հովիկ Աբրահամյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի պոշտոնը, որը նրա հեռանալուց հետո ստանձնեց ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը:

ՕԵԿ-ը' քաղաքական դաշտում միայնակ

Վարչապետի նշանակումից օրեր անց՝ ապրիլի 16-ին, իր մասին խոսելու առիթ տվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի արդյունքում որոշում կայացվեց լքել կոալիցիան և հանդես գալ ընդդիմության դիրքերից: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Հեղինե Բիշարյանը: Նրա ձեւակերպմամբ, կոալիցիայում գտնվելն իրենց համար խնդրահարույց եւ նպատակահարմար չէ: Նա տեղեկացրեց նաև, որ ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դուրս են եկել կուսակցությունից: Օրեր անց էլ «Օրինաց երկ իր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որը մինչ օրս թափուր է մնացել:

Թեև ՕԵԿ-ը հայտարարել էր ընդդիմադիր լինելու մասին, խորհրդարանական ոչ իշխանական քառյակը չշտապեց համագործակցել ՕԵԿ-ի հետ: Քառյակի ուժերը շարունակում էին համագործակցությունը տարբեր հարցերում, հանդես գալիս միասնական նախաձեռնություններով օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք հայտարարեցին, որ կառավարության փոփոխությունը դեռևսի ոչինչ չի նշանակում, քանի դեռ գործնական քայլեր չեն կատարվել երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար:

Նոր կառավարություն, նոր մոտեցումներ

Մայիսի 20-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նոր կառավարության գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության ծրագիրն իրատեսական է, խստապահանջ և ականջալուր: Ոչ իշխանական քառյակը, սակայն, կառավարության գործունեության ծրագրին դեմ էր և չմասնակցեց քվեարկությանը: Քվեարկությանը չմասնակցեց նաև իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ խմբակցությունը: Կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ ոչ իշխանական ուժերը չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում մասնակցել քվեարկությանը, թե ոչ:

Անսալով համագործակցություն սկսելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոչերին՝ քառյակը հերթական նիստից հետո հունիսի 10-ին հրապարակեց 12 կետերից բաղկացած փաստաթուղթ, որում ներկայացված էին այն պահանջները, որոնք կառավարությունը պետք է իրագործեր մինչև սեպտեմբերի 30-ը: Քառյակը պնդում էր, որ միայն այդ պահանջները կատարելուց հետո իրենք կհամագործակցեն կառավարության հետ: Փաստաթղթում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք պահանջներ: Մասնավորապես, քառյակը պահանջում էր վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի միջոցով սահմանվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, մարզերում խթանել փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, անդրադառնալով քառյակի պահանջներին անընդունելի էին համարում դրանց կատարման համար վերջնաժամկետի սահմանումը և ընդգծում, որ նրանց բոլոր առաջարկները ընդգրկված են կառավարության ծրագրում, որոնք կառավարությունը ժամանակի ընթացքում հետևողականորեն իրականացնելու է:

Խոստացված «թեժ աշունն» այդպես էլ չեկավ

Կառավարությանն իրենց պահանջները ներկայացնելուց հետո քառյակի անդամ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ իրենք կառավարությանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ են տվել՝ իրենց պահանջները կատարելու համար, սակայն մինչ այդ իրենք չեն դադարեցնելու պայքարը: Նրանք հանրությանը նաև «թեժ» քաղաքական աշնան խոստումներ էին տալիս: Ու թեև քառյակի քաղաքական ուժերը պնդում էին, որ ամռանն արձակուրդ չեն վերցնելու և շարունակելու են պայքարել, ամռան ընթացքում նրանց ակտիվությունը նկատվեց միայն սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների ժամանակ, որտեղ էլ սկսեցին տարաձայնություններ ի հայտ գալ նրանց միջև, իսկ աշնանը նրանց խոստացած «թեժացումներն» այդպես էլ չեղան: Հակառակը՝ «թեժ» քաղաքական աշնան փոխարեն քառյակի ներսում աշնան գալու հետ տարաձայնություններն էլ ավելի խորացան:

Պառակտում' ոչ իշխանականների պալատում

Քառյակի ներսում տարաձայնություններ սկսվեցին այն պահից, երբ երկրում մեկնարկեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը դեմ էին արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին՝ պնդելով, թե դրանով իշխանությունները վերարտադրվելու խնդիր են լուծում: Սակայն քառյակի անդամ մյուս քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, կողմ լինելով սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելուն, առաջարկում էր միանգամից չմերժել հայեցակարգը, մասնակցել քննարկում ներին, ներկայացնել առաջարկներ, հասկանալ, թե իրականում ինչ խնդիր է լուծվելու առաջարկվող բարեփոխումներով: ՀՅԴ-ն այս հարցում, ըստ էության, պաշտպանում էր իշխանությունների այն տեսակետը, որ առանց սահմանադրական բարեփոխումների երկրում համակարգային բարեփոխումների իրականացումն անհնար է: Այս հարցում քառյակի անդամ քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան միասնական դիրքորոշման գալ, ինչի արդյունքում էլ սկսվեց քառյակի պառակտման գործընթացը: Սեպտեմբերի 9-ին քառյակի հերթական նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք կանցկացնեն, որին, սակայն, չի մասնակցի ՀՅԴ-ն: Միևնույն ժամանակ, Զոհրաբյանը պնդեց, թե ՀՅԴ-ն չի լքում քառյակը, հոկտեմբերի 10-ին իրենց քառյակի՝ նաև Դաշնակցության անունից կամփոփեն իշխանությանը ներկայացրած 12 կետերի կատարման ընթացքը: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, սակայն, տեղի ունեցավ լրիվ հակառակը: Կառավարությանը ներկայացված 12 կետերի կատարման ընթացքի ամփոփման ժամանակ ՀՅԴ-ի անունն այդպես էլ չհնչեց: Ամփոփումը տեղի ունեցավ միայն երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» անունից: Այս հանգամանքը վրդովեցրեց ՀՅԴ ներկայացուցիչներին, ովքեր սկսեցին եռյակին մեղադրել իրենց պայմանավորվածությունը չկատարելու մեջ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց համար անհասկանալի է եռյակի գործընկերների պահվածքը, ովքեր խոստացել էին 12 կետերի կատարման ընթացքը ամփոփել քառյակի անունից, սակայն հանրահավաքի ընթացքում ՀՅԴ-ի մասին խոսք չի եղել այն դեպքում, երբ 12 կետերի մշակման գործում էական դեր է խաղացել հենց ՀՅԴ-ն: Ահա այսքանով էլ վերջ դրվեց քառյակի գործունեութ յանը, և այն քառյակից վերածվեց եռյակի:

«Միասնական օրակարգ», որն այդպես էլ չձևավորվեց

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում էլ ակնհայտ էր եռյակում միասնական օրակարգի բացակայությունը: Հանրահավաքին մասնակցում էնի նաև երեք քաղաքական ուժերի լիդերները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքի ընթացքում երեք քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներից պարզ դարձավ մի բան, որ եռյակը միասնակակն օրակարգ չունի: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց Եվրասիական տնտեսական միությունն անդամակցելու Հայաստանի որոշումը՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է հայկական պետականությանը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն անշրջելի գործընթաց է՝ որոշ գործիչների կոչ անելով այդ թեմայի վերաբերյալ ջղաձգումների մեջ չընկնել: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միայն իր հպարտությունը հայտնեց հավաքվածների կողքին լինելու համար և խոստացավ ելույթ ունենալ հաջորդ հանրահավաքի ժամանակ: Ըստ էության, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ընդդիմության կողմից որևէ նոր բան չհնչեց, բացի նոր հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումից:

Միասնական օրակարգի բացակայության մասին վկայեց այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմվերի 24-ին մերժեց Ազատության հրապարակում նստացույց անելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը: «Ժառանգության» առաջնորդտը Ազատության հրապարակում հավաքվածներին առաջարկեց նստացույց սկսել հենց ազատության հրապարակում՝ հավելելով, որ այդ հարցը քվեարկության դնելը թողնում է ԲՀԿ առաջնորդի վրա: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, սակայն, հայտարարեց, որ նստացույց չի լինելու: Նա նշեց, որ իրենք այդ հարցը կքննարկեն եռյակում և անհրաժեշտության դեպքում նստացույց կանեն հաջորդ հանրահավաքից հետո:

Իշխանություններն' ընդառաջ ոչ իշխանականների բարձրացրած հարցերին

Նոյեմբերի 10-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց, որ ինքը կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ քառյակի ներկայացրած 12 կետերին, որին հաջորդեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով վերջինս ոչ իշխանական ուժերին առաջարկում էր յուրաքանչյուր կետի քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ բաղկացած բոլոր ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից և կառավարության անդամներից: Եռյակի անդամ քաղաքական ուժերը, սակայն, մերժեցին առաջարկը՝ ներկայացնելով սեփական պահանջը: Նրանք կառավ արությանն առաջարկեցին կատարել 10-րդ կետը, որը վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, որից հետո միայն իրենք կգնան կառավարության հետ քննարկումների մյուս կետերի վերաբերյալ: Արդյունքում ոչ իշխանական ուժերը ձախողեցին կառավարության և ընդդիմության միջև համագործակցության հերթական հնարավորությունը:

Եռյակը չբռնեց Փաշինյանի փորձությունը

Դեկտեմբերի 1-ին, կարելի է ասել եռյակին փորձելու հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա Ազգային ժողովի արտահերթ քննարկմանը որոշման նախագիծ էր ներկայացրել, որով պահանջում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Որոշման նախագիծը, սակայն, խորհրդարանում արտահերթ քննարկում չանցավ, քանի որ անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն որոշման նախագծի տակ ստորագրել էր ընդամենը 3 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր ներկայացրած նախագծի վերաբերյալ եռյակի դիրքորոշմանը, միայն նշեց, որ այն խոսուն է: Թեմային անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության տապալումը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է խորհրդարանի մեծամասնության վստահությունը:

Եռյակի վերջին համատեղ միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական երթին, որը կազմակերպում է ՀԱԿ կուսակցությունը: Երթին, սակայն, եռյակի լիդերներից մասնակցում էր միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ եռյակի հետագա քայլերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Թե երբ տեղի կունենա հաջորդ հանրահավաքը կամ ընդհանրապես տեղի կունենա այն, թե ոչ, ոչ ոքի հայտնի չէ: Միայն վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որով հունվարի 20-ին իր գործընկերներին հրավիրում է խորհրդաժողովի՝ քննարկելու երկրում ստեղծված քաղաքական-տնտեսական բարդ վիճակն ու ամփոփելու արդեն իսկ կատարված աշխատանքները: Միջոցառմանը հրավիրվել են նաև ոչ իշխանական եռյակի անդամները, մի շարք ՀԿ-ներ, քաղաքացիական շարժումներ:

Ներքաղաքական կյանքի կարևոր դրվագները վերհիշեց Շանթ Խլղաթյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները (տեսանյութ)Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՀրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Վթարային ջրանջատում Երևանում և մարզումՖինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածում
Ամենադիտված