Բելգիայում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները. ԱԳ նախարար
Աշխարհ
Բելգիայի ոստիկանությունն ավարտել է հակաահաբեկչական գործողությունները երկրում, որի արդյունքում հինգշաբթի երեկոյան ոչնչացվել է երկու իսլամիստ և մեկը՝ ձերբակալվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսին:
Բելգիայում նախապատրաստվող հարձակումներն առնչություն չեն ունեցել Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության հարձակման հետ:
Նախօրեին հաղորդվել էր, որ Բելգիայի ոստիկանությունն իրականացրել է առնվազն տասը գործողություն՝ իսլամիստների հայտնաբերման և ձերբակալման գործով:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ զոհված զինյալները նախատեսում էին իրականացնել խոշոր ահաբեկչություն երկրում: Իսլամիստները մոտ 20 տարեկան էին, նրանք վերադարձել են Սիրիայից մի քանի շաբաթ առաջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել