Պորոշենկոն լրացուցիչ զորք կուղարկի Դոնբաս
Աշխարհ
Կիևը հավելյալ ստորաբաժանումներ կուղարկի Ուկրաինայի արևելք: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նրա խոսքով՝ գործող զորքերը կվերախմբավորվեն:
«Այդ ամենն արվում է նրա համար, որ մենք հստակ ցույց տանք, որ զինադադարը թուլություն չէ, այլ ուժ: Եվ նա, ով կփորձի ցինիկաբար և խորամանկորեն կոտրել այն, դրա համար կյանքով կպատասխանի»,- ընդգծել է Պորոշենկոն:
Պետության ղեկավարը նշել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրի բանակն զգալիորեն հզորացել է:
Հունվարի 20-ից Ուկրաինայում կսկսվի զորահավաքի չորրորդ ալիքը: Առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է ներգրավել ավելի քան 50 հազար զորակոչիկ, իսկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ պետք է մոբիլիզացվի 104 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել