Ամերիկուհին մի քանի օր բնակվել է հիպերմարկետում
Աշխարհ
Միչիգանի բնակչուհին նվազագույնը երկու օր անցկացրել է Walmart հիպարմարկետում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ոստիկանները 45-ամյա կնոջը, ում անունը չի նշվում, հայտնաբերել են խանութի հետևի հատվածում՝ ականջակալներով:
Հիպերմարկետի մենեջերը դիմել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ մի քանի անգամ խնդրել է կնոջը դուրս գալ խանութից, սակայն նա հրաժարվել է: Ոստիկանի խոսքով' ամերիկուհին խոստովանել է, որ մի քանի օր մնացել է հիպերմարկետում: Խանութի տեսախցիկների տեսագրութունները վկայում են այն մասին, որ նա բնակվել է այնտեղ 2-ից 4 օր:
Կինը ոստիկաններին պատմել է, որ հիպերմարկետ է գնացել որդու հետ վիճելուց հետո: Նա մեղադրվել է խուլիգանության մեջ:
Հիպերմարկետում մնալու ժամանակահատվածում ամերիկուհին ոչինչ չի գողացել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)