Սևծովյան նավատորմին հանձնարարվել է ականազերծել Ղրիմը
Աշխարհ
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ինժեներական բաժինները Ղրիմում կզբաղվեն Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած պայթուցիկ սարքերի ականազերծմամբ: Այս մասին հայտնել է INTERFAX.RU-ն` վկայակոչելով նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Վոսկրեսենսկիին:
Նրա խոսքով` այս տարի Ղրիմում իրականացվելու են ականազերծման աշխատանքներ, բացառությամբ ավիացիոն պայթուցիկների և անհայտ պայթուցիկ սարքերի ականազերծումից: Ականազերծման աշխատանքների համար նավատորմը բաժանվել է 3 ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրը կցված է մեկ զորամասի: Ավիացիոն պայթուցիկների վնասազերծմամբ զբաղվելու է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վոսկրեսենսկին նաև ընդգծել է, որ նավատորմը հագեցած է բոլոր անհրաժեշտ հատուկ մեքենաներով և սարքավորումներով, ինչպես նաև պաշտպանիչ միջոցներով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու