Պակիստանում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքողներն այրել են Օլանդի խրտվիլակը
Աշխարհ
Պակիստանում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տարածման դեմ: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով The Sun Herald-ին:
Որոշ քաղաքներում ցուցարարներն այրել են Ֆրանսիայի դրոշը և նախագահ Ֆրանսուա Օլանդի խրտվիլակը:
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի գործունեության դեմ բողոքի ակցիաներին մասնակցել են քաղաքական և կրոնական ոլորտների ներկայացուցիչներ:
Ամենախոշոր ցույցը կազմակերպվել է Լահոր քաղաքում, որտեղ տասը հազարանոց ամբոխը բացականչել է` «Մա՛հ սրբապիղծներին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու