Ծագումնաբանորեն վերափոխված երեխաներն արդեն ֆանտաստիկա չեն
Աշխարհ
ԴՆԹ-ի մոլեկուլը կերպափոխել թույլ տվող տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ շուտով գիտությունը կկարողանա ստեղծել ծագումնաբանորեն վերափոխված երեխաների: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բատա համալսարանի՝ Անգլիայի առաջատար գիտական հաստատություններից մեկի գիտնականների խումբը:
Նրանցից մեկը՝ դոկտոր Թոնի Փերրին, կենդանիների կլոնավորման բնագավառի ռահվիրան, հայտարարել է գենետիկայի բնագավառում կատարված հեղափոխության մասին:
Scientific Reports հանդեսում հրապարակված հոդվածում նա մանրամասնորեն նկարագրել է ԴՆԹ-ի մոլեկուլում մկների համագենի արհեստական ձևափոխման մեխանիզմները:
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ գիտնականը պարզաբանել է, որ իր նկարագրած մեթոդի արդյունավետությունը մոտենում է 100 տոկոսին:
Ըստ որում՝ գենետիկ հետազոտություններն այնքան են առաջ գնացել, որ «մանկիկների նախագծման» հնարավորությունն արդեն ֆանտաստիկա չէ, ասում է նա:
Թոնի Փերիի խոսքով՝ մարդու գենային վերափոխման մեխանիզմները կոչված են վերացնելու հիվանդությունների նախադրյալները, և հասարակությունն ու իշխանությունը պետք է պատրաստ լինեն այս հարցի շուրջը լուրջ բանավեճին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու