Ուկրաինայի հարավ-արևելքում բռնության սաստկացումը չի կարող շարունակվել. ԵԱՀԿ
Աշխարհ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը դիմել է ուկրաինական հակամարտության մասնակիցներին՝ բռնության հերթական փուլը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ես կոչ եմ անում կողմերին՝ անհապաղ ուղղորդել իրենց ջանքերը լարվածության թուլացմանը, պահպանել հրադադարի ռեժիմը և համագործակցել ԵԱՀԿ-ի հետ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- հայտարարել է նա:
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն շփման խմբի կողմից, այլ ոչ թե ռազմի դաշտում»,- ընդգծել է Դաչիչը ուղերձում, որը հրապարակված է կազմակերպության կայքում:
Նրա խոսքով՝ բոլոր կողմերը «պետք է ձեռնպահ մնան ռազմատենչությունից, ահաբեկումից և այլ սադրիչ գործողություններից»:
Նա նաև «խստորեն դատապարտել է ուժի կիրառումը» և կոչ է արել կողմերին «առավելագույն զսպվածություն ցուցաբերել և աշխատել հրադադարի կայուն հաստատման ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու