Ավստրալացի նախարարը Twitter-ում խնդրել է օգնել գտնելու ականջօղը
Աշխարհ
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը դիմել է Twitter-ի օգտատերերին՝ ականջօղը գտնելուն օգնելու խնդրանքով, որը նա կորցրել է Սիդնեյի կենտրոնի Martin Place-ի շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ողջու՛յն, Twitter: Ես Martin Place-ում կորցրել եմ ականջօղս: Եթե գտնենք, շնորհակալ կլինեմ: Կապվեք ինձ հետ 0262777500 համարով»,- գրել է նախարարը: Բիշոպը նաև հրապարակել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ստոպ-կադրը, որտեղ երևում է, որ նա միայն մի ականջօղ ունի:
Հարկ է նշել, որ Twitter-ի օգտատերերը միանշանակ չեն վերաբերվել Բիշոպի խնդրանքին: Ոմանք ենթադրել են, թե նախարարի ակաունտը «կոտրել են», մյուսները չեն բացառել, որ նա այդ կերպ կատակ է արել: Օգտատերերի մի մասն ԱԳ նախարարության ղեկավարի թվիթը համարել է տարօրինակ՝ նշելով, որ ականջօղը գտնելու խնդրանքը վայել չէ նախարարին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու