«Իսլամական պետությունն» ադրբեջանցի հրամանատարի է մահապատժի ենթարկել
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել ադրբեջանցիների հրամանատարներից մեկին: Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանցի հրամանատար Սիրաջ Ազերիին մահապատժի են ենթարկել, քանի որ նա «օտարերկրացի է»:
Հաղորդվում է, որ նախկինում Ազերին բնակվել է Սումգայիթում և երկար տարիներ կռվել է Աֆղանստանում: Հետո նա մեկնել է Սիրիա և սկսել կռվել ԻՊ-ի շարքերում:
Մի քանի շաբաթ առաջ ԻՊ-ը մահապատժի էր ենթարկել Հյուսիսային Կովկասից Սերգեյ Ասիմովին, ում կասկածել էին օտարերկրյա պետության գործակալ լինելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու