2016 թվականին Երկրի բնակչության 1 տոկոսն ավելի հարուստ կլինի 99 տոկոսից. Oxfam
Աշխարհ
2016 թվականին Երկրի բնակչության ամենահարուստ 1 տոկոսն ավելի մեծ կարողություն կունենա, քան մնացած 99 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել է Մեծ Բրիտանիայի Oxfam բարեգործական կազմակերպությունը:
Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, կազմակերպությունը փորձում է ուշադրությունը հրավիրել աճող անհավասարության վրա:
Oxfam-ի ղեկավար Ուինի Բյանիման հայտարարել է, որ անհավասարությունը հասել է շշմեցուցիչ մասշտաբների, և ամենահարուստների և ամենաաղքատների միջև խզումը սրընթաց մեծանում է:
Բարեգործական կազմակերպությունն աշխարհի պետությունների իշխանություններին կոչ է արել՝ պայքարել հարկերից խուսափելու դեմ և բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաև կոչ է արել՝ օրենսդրորեն ամրագրել աշխատավարձի նվազագույն չափը և նվազագույն ապրուստամիջոցը՝ նպաստելու եկամուտների ավելի հավասարաչափ բաշխմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու