ԱՄՀ-ն կանխատեսել է 2015 թվականին ռուսական տնտեսության 3-տոկոսանոց անկում
Տնտեսություն
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է 2015 թվականին ռուսական տնտեսության 3 տոկոսով անկում՝ հոկտեմբերյան 0,5 տոկոս աճի կանխատեսման դեպքում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցին:
2016 թվականին ռուսական տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է, սպասվում է 1 տոկոսի անկում՝ հոկտեմբերին 1,5 տոկոսի աճի կանխատեսման փոխարեն:
Զեկույցում նշվում է, որ կանխատեսումն արտացոլում է տնտեսական ազդեցությունը նավթի գների կտրուկ անկման վրա և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում աճի կտրուկ դանդաղումը և ռուբլու փոխարժեքի անկումը զգալիորեն թուլացրել են ԱՊՀ այլ երկրների հեռանկարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)