Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռներից մեկում առկա ռումբի մասին ահազանգ է հնչել
Աշխարհ
Նյու Յորքում՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում, անվտանգության ուժերը լրացուցիչ ստուգել են երկու ինքնաթիռ՝ տեղադրված ռումբի մասին ահազանգի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան հեռախոսազանգով տեղեկություն է ստացվել, որ թիվ 468 չվերթին հաջորդող ինքնաթիռում պայթուցիկ սարք կա:
Պարզվել է, որ կա նման երկու չվերթ՝ Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք և Նյու Յորքից Թել Ավիվ:
Երկու ինքնաթիռն էլ լրացուցիչ ստուգվել են: Ուղևորները սոցցանցերում տեղեկացրել են, որ իրենց տարհանում են: Պայթուցիկ սարք, սակայն, չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու