««Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը վիրավորվել է ավիահարվածների ժամանակ». Իրաքի վարչապետ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լրջորեն վիրավորվել է Իրաքի հյուսիս-արևմուտքում օդային հարվածների ժամանակ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին:
«ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է սիրիա-իրաքյան սահմանի վրա գտնվող Էլ-Քաիմ քաղաքում, Իրաքի օդային հարվածի հետևանքով, բայց նա հրաշքով փրկվել է», - գրել է թերթը` հղում անելով Իրաքի կառավարության ղեկավարի հաղորդագրությանը:
«Իր ժամանակի մեծ մասը նա (Ալ-Բաղդադին) անցկացնում է Սիրիայում», - հավելել է վարչապետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու