Ռուսաստանն ու Իրանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փաստաթղթերում իրենց ստորագրություններ են դրել ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհքանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ելույթ ունենալով համաձայնագրի ստորագրումից հետո` ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում ռուս-իրանական կապերը ռազմական գերատեսչությունների գծով աստիճանաբար զարգանում են:
«Այդ հարաբերությունների ամրապնդման գործում էական քայլը այսօր ռազմական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումն է: Ստեղծվել է ռազմական ոլորտում փոխգործակցության տեսական հիմք»,- ասել է Շոյգուն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու