Ելիսեյան պալատի վրայով անհայտ ծագման անօդաչու թռչող ապարատ է անցել
Աշխարհ
Ելիսեյան պալատի շենքի՝ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի աշխատանքային նստավայրի վերևում գիշերն անօդաչու թռչող սարք է նկատվել երկնքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախագահական վարչակազմի մամուլի ծառայությանը:
Թռիչքը շարունակվել է ընդամենը մի քանի վայրկյան:
«Սարքն անմիջապես նկատվել է անվտանգության աշխատակիցների կողմից, ապա անմիջապես հեռացել»,- նշել են Ելիսեյան պալատում:
Անօդաչու թռչող սարքի ծագման մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, ինչպես նաև հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով կարող էր այն արձակել:
Պատահածի փաստով սկսվել է հետաքննություն, որը հանձնարարվել է Փարիզի դատախազությանը:
Վերջին ամիսներին Ֆրանսիայում գրանցվել են մի ամբողջ շարք դեպքեր, երբ անհայտ անձինք անօդաչու թռչող ապարատներ են արձակել ատոմակայանների վրայով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու