Գերմանիայի փոխկանցլերը նախազգուշացրել է Արևմուտքին` ռուսական տնտեսությունն ապակայունացնելու քաղաքականությունից
Աշխարհ
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգման Գաբրիելը նախազգուշցրել է Արևմուտքին Ռուսաստանի տնտեսությունն ապակայունացնելու քաղաքականությունից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով գերմանական Handelsblatt թերթին տված նախարարի հարցազրույցը:
«Ես կարող եմ առնվազն նախազգուշացնել նման ռազմավարության իրականացումից», - նշել է նա:
«Մենք չենք կարող հետաքրքրված լինել Ռուսաստանին տնտեսական առումով ծնկի բերելու հարցով», - ասել է Գաբրիելը:
Նրա խոսքով` ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մտադիր են խրախուսել նրան բանակցությունների մասնակցելուն, և «չպետք է ծառայեն երկիրը քաոսի վերածելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու