Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել 

Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1 մլրդ 367 միլիոնի նշագիծը

Աշխարհ

Չինաստանի բնակչության թվաքանակը (առանց Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական տարածաշրջանների, ինչպես նաև Տայվան կղզու), ըստ 2014 թվականի տվյալների, կազմել է 1 միլիարդ 367 միլիոն 820 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության զեկույցում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակչության բնական աճը 2014 թվականին կազմել է 7,1 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ աճի տեմպերը տարեկան հաշվարկով արագացել են 0,29 տոկոսով:

Զբաղված բնակչության թվաքանակը 2014 թվականին աճել է 2,7 միլիոնով՝ կազմելով ավելի քան 772 միլիոն: Գերատեսչության տվյալներով՝ երկրում տղամարդկանց թիվը (700 մլն 790 հազար) 33,7 միլիոնով գերազանցում է կանանց թվաքանակը:

Քաղաքներում ապրում է բնակչության կեսից ավելին՝ երկրի ավելի քան 749 միլիոն քաղաքացիներ: Դրա հետ մեկտեղ վերջին տարվա ընթացքում գյուղական բնակչության թիվը կրճատվել է 10 միլիոնով՝ մինչև 618,6 միլիոն:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Չինաստանի բնակչությունը շարունակում է անշեղորեն ծերանալ: 60-ից բարձր տարիքի բնակիչների թվաքանակը ներկայում կազմում է 212,42 միլիոն. սա բնակչության ընդհանուր թվի 15,5 տոկոսն է: Առողջապահության գործերի և պլանային ծնելիության պետական կոմիտեի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրի տարեց քաղաքացիների թիվը կհասնի 356 միլիոնի:

ՉԺՀ-ում ժողովրդագրական քաղաքականության սկզբունքներն սկսել են ձևավորվել դեռ անցյալ դարի 70-ական թվականներին, երբ պետությունը հայտնվեց գերբնակեցման սպառնալիքի առջև: Այն ժամանակ ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ:

Վերջերս ՉԺՀ-ի օրենսդիրներն ընդունել են որոշում, որով թույլատրվում է երկու երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից մեկն իրենց ծնողների միակ զավակն է Չինաստանում: Քաղաքականության նման մեղմացումը պետք է հանգեցներ բնակչության սրընթաց աճի, սակայն դա տեղի չունեցավ: Երկրի ավելի ու ավելի շատ քաղաքային ընտանիքներ, ֆինանսական նկատառումներից ելնելով, նախընտրում են սահմանափակել ծնելիությունը և դաստիարակել մեկ երեխա: Նրանց միայն 60-65 տոկոսը կցանկանար երկրորդ երեխան ունենալ. գյուղերում նման զավակասերների բաժինը մինչև 90 տոկոս է:

ՉԺՀ-ի առողջապահության գործերի և պլանային ծնելիության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ 11 մլն ընտանիքներից միայն 800 հազարն է որոշել երկրորդ երեխան ունենալ: Գրեթե նույնն են վկայում նաև այն հարցման արդյունքները, որն անցկացվել է Չինաստանի երիտասարդական հանդեսներից մեկի կողմից: Այն ցույց է տվել, որ ավելի քան 2 հազար հարցվածների 58 տոկոսը չի ծրագրում երկրորդ երեխան ունենալ:

«Ծնելիության սահմանափակման քաղաքականության հետագա մեղմացումը էականորեն չի փոխի ստեղծված իրադրությունը»,-կարծում է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ցայ Ֆանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «երկարաժամկետ հեռանկարում դա կնպաստի երկրի հավասարակշռված ժողովրդագրական կառուցվածքի հաստատմանը և աշխատունակ բնակչության թվաքանակի ավելացմանը»:

Փորձագետներից ոմանք արդեն խոսում են այն մասին, որ եթե քաղաքականությունը չբարեփոխվի, ապա մինչև 2050 թվականը բնակչության աճը կլինի 4 տոկոսից պակաս, ինչը զգալիորեն կանդրադառնա երկրի զարգացման տեմպերի վրա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար
Ամենադիտված