Կուբայի և ԱՄՆ-ի դիվանագետները Հավանայում բանակցություններ են սկսում հարաբերությունների նորմալացման շուրջ
Աշխարհ
Հավանայում մեկնարկում է վերջին տասնամյակների ընթացքում Կուբայի և ԱՄՆ-ի դիվանագետների միջև բարձր մակարդակի առաջին հանդիպումը, որը նպատակ ունի պատրաստել երկկողմ հարաբերությունների նորմալացման և դեսպանատների բացման «ճանապարհի քարտեզը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է երկրի պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի գործերով օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը, Կուբայինը՝ արտաքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն Հոսեֆինա Վիդալը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, բանակցությունների ընթացքում նրանք պետք է նախանշեն այն քայլերը, որոնք կոչված են վերականգնելու 1961 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները: Ընդսմին 1962 թվականին կղզու դեմ սահմանված ամերիկյան բռնարգելքն ուժի մեջ է մնում, քանի որ այն իրավասու է չեղարկել միայն ԱՄՆ-ի Կոնգրեսը:
Բանակցություններից առաջ Հավանա էին այցելել ԱՄՆ-ի իշխող Դեմոկրատական կուսակցությունից վեց սենատոր ու կոնգրեսական:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու