Դոնբասի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ երկրի արևելքում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Իմ երկրի տարածքային ամբողջականությունը բացարձակ առաջնահերթություն է ինձ համար, ինչպես ամբողջ աշխարհի խաղաղությունը, բայց, միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ այդ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- հայտարարել է Պորոշենկոն Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Խոսելով պատժամիջոցների մասին, որոնք արևմտյան երկրները սահմանել են Ռուսաստանի դեմ՝ Պորոշենկոն նշել է, որ «կարևոր է, որ պատժամիջոցներն աշխատեն»: Ընդսմին, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները «ոչ թե պարզապես խնդիրներ են առաջադրում Ռուսաստանին, այլև այն գործիքն են, որը Մոսկվային պահում է բանակցությունների սեղանի շուրջ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու